04/05/2016 11:43
Twitter-ի արժեթղթերի գինը հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Նախօրեին Նյու Յորքի ֆոնդային բորսայում Twitter ընկերության արժեթղթերը կտրուկ արժեզրկվում են` հասնելով ռեկորդային ցուցանիշի: Ինչպես հայտնում է Интерфакс-ը, մեկ արժեթղթի գինն ընկել է 3 տոկոսով՝ մինչև 13.9 դոլար:
Նման ցածր գնի դրանք հասել էին միայն 2013 թվականի նոյեմբերին, երբ ընկերության թղթերը նոր էին մուտք գործել բորսա:
Փորձագետների կարծիքով՝ միայն այս տարվա ընթացքում Թվիթերի արժեթղթերն էժանացել է 39 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ` 65 տոկոսով: