04/05/2016 09:34
Կամավորները՝ Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ, կմեկնեն առաջնագիծ
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ-ն երեկ հայտարարել է հանուն Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում սկսելու մասին:
Երեկ ՀԿ գրասենյակում կամավորների ցուցակագրում կատարող ՀԽ անդամ Արմեն Միքայելյանը «Ժամանակին» ասել է, որ կամավորները՝ Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ, կմեկնեն առաջնագիծ:
«Բերձորի իրադարձությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի սահմանում զինվորի կողքին կանգնենք»,- ասել է Միքայելյանը՝ տեղեկացնելով, որ իրենց գործողությունները համաձայնեցնելու են բանակի հետ: