04/05/2016 10:13
ՊՆ-ին պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրվեն կամավորականներին՝ ՀՀ ԶՈւ կազմում որպես պայմանագրային զինծառայողներ ներգրավելու համար
Վերջին օրերին Երևանի և տարբեր մարզերի բնակիչներին զանգահարում են զինկոմիսարիատի աշխատակիցները և ճշտում, թե արդյոք նրանք չեն ցանկանում կամավոր հիմունքներով մեկնել սահման: Քառօրյա պատերազմի առաջին օրերին սահման մեկնելու պատրաստ մեծ թվով կամավորականների հոսքից հետո, թվում էր, թե ՀՀ զինված ուժերը այլևս համալրման կարիք չունեն:
«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը մեկ լուծում ունի. ՀՀ կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ հատկացնի ՊՆ-ին, որպեսզի այդ կառույցը սահման գնալու ցանկացող կամավորականներին ՀՀ ԶՈՒ կազմում ներգրավի՝ որպես պայմանագրային զինծառայողների: Ամսական մեկ միլիարդ դրամը լիարժեք բավարար է այս խնդիրն ամբողջությամբ լուծելու համար: Միայն պաթոսով ընտանիքները չեն կերակրվում»,-գրել է «Ժողովուրդը»: