04/05/2016 10:16
Միհրան Պողոսյանը հարցաքննվե՞լ է
ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող օֆշորային սկանդալի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն) հատկանիշներով:
«Իրավունքի» տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանը արդեն իսկ հարցաքննվել է: Տեղեկության ճշմարտացիության մեջ համոզվելու համար թերթը դիմել է ՀՔԾ մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանին, ով ի պատասխան ասել է. «Քրեական գործի մանրամասները քննության այս փուլում հրապարակման ենթական չեն»: