04/05/2016 09:51
Համլետ Ղուշչյանը վերադառնում է
Հայտնի հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանը 4 տարի է՝ Մոսկվայում է ապրում։ Նա Երևան է եկել «Հայկական վերածնունդ» կուսակցության հայտարարած հեռուստամարաթոնը վարելու, որի ժամանակ մոտ 250 հազար դոլար է փոխանցվել Ղարաբաղի կառավարության հաշվեհամարին։
«Հրապարակը» պարզել է, որ նա այլ առաջարկ էլ է ստացել։ «Ինձ առաջարկել են Հ3 հեռուստաընկերությունում գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Նաև առաջարկեցին, որպես փորձառու լրագրողի, որը մարաթոն վարելու երկար տարիների փորձ ունի, գալ՝ իրենց աջակցել։ Ու քանի որ ամենակարևոր նպատակը բարի էր, ես չեմ ափսոսում, որ եկել եմ, քանզի բավականին մեծ գումար հավաքեցին»-ասել է նա։
Հարցին՝ կընդունի՞ Հ3-ում պրոդյուսեր աշխատելու առաջարկը։ «Դե, ասացի՝ կմտածեմ։ Հիմա կարևորը մարաթոնն էր, որոշեցի գամ, վարեմ, մնացածը երկրորդական է, դեռ կմտածեմ։ Հիմա գնում եմ, որ վերադառնամ, կորոշեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: