04/05/2016 20:30
Քիչ առաջ ավարտվել է վիրավոր զինվորի աչքի վիրահատությունը
Քիչ առաջ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի երկրորդ` ձախ աչքի վիրահատությունը: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարար Արմեն Մուրադյանի հետ զրույցում ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը նշել է` վիրահատությունը բարեհաջող է անցել: Աչքից հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները:
Նշենք, որ վիրավորի մյուս` աջ աչքի վիրահատությունը կատարվել էր ապրիլի 30-ին:
Բժիշկների կողմից կիրականացնեն բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորի տեսողությունը վերականգնելու համար: