04/05/2016 17:07
Հայ իրավապաշտպաններն Ադրբեջանի դեմ նոր գանգատներ կներկայացնեն ՄԻԵԴ
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ ՄԻԵԴ գանգատ ներկայացրած հայ իրավաբան-իրավապաշտպանների խումբը շարունակում է նոր գանգատներ նախապատրաստել: Այս մասին տեղեկանում ենք խմբի անդամ, իրավաբան Արտակ Զեյնալյանից:
«Ադրբեջանական զինված ուժերի կողմից զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և խաղաղ բնակչության իրավունքների պարբերական խախտումների վերաբերյալ նոր գանգատներ կլինեն:
Իրավաբան-իրավապաշտպանների խումբն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք գնահատելով գործընթացի կարևորությունը և նշանակությունը, իրենց մասնագիտական և նյութական աջակցությունն են ցուցաբերում ադրբեջանական ագրեսիայի զոհերի իրավունքների պաշտպանության կազմակերպմանը»,- ասված է Ա. Զեյնալյանի տարածած հաղորդագրության մեջ: