04/05/2016 14:03
Տիգրան Գրիգորյան. Արցախի ճանաչումը կարևոր է, սակայն գործնական ընթացք չի ունենա
Ապրիլյան քառօրյա պատերազմը լավ առիթ էր, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության շճանաչման շուրջ էական քայլեր ձեռնարկվեն, կարծում է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:
«Հայաստանը՝ Ղարաբաղի ճանաչման հարցը պետք է բարձրացներ դեռ 1994 թվականից սկսած: Ապրիլյան քառօրյա պատերազմը առիթ է հանդիասցել, որ այդ քայլի շուրջ էական քայլեր ձեռնարկվեն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տ.Գրիգորյանը:
Նրֆ խոսքով, Հայաստանի ընդհանուր անվտանգության համակարգի համար չափազանց կարեւոր է, որ «օր առաջ ՀՀ իշխանությունները իրենց մեջ վճռականություն գտնեն եւ ճանաչեն ԼՂ անկախությունը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն իր հերթական՝ մայիսի 5-ի նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագծի քննարկումը։ Օրինագծի հեղինակներն են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը։
Այդուհանդերձ, Տ.Գրիգորյանի կարծիքով, ընդդիմադիր պատգամավորների վերը նշված նախաձեռնությունը առաջին հերթին ուղղված է Ադրբեջանի իշխանություններին եւ այն գործնական ընթացք չի ունենա: