04/05/2016 15:42
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 40-ամյա բնակչի դին
Երևանի Արծրունու փողոցի 10 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 40-ամյա բնակչի դին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվակամ ծառայությունից:
Ժամը 13.51-ին, ահազանգ է ստացվել, որ այդ հասցեի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռն ու հյուրասենյակի հատակին հայտնաբերել Վ. Ն.-ի դին (1976 թ. ծնված):