04/05/2016 13:59
Էրդողանը հանդիպելու է Դավութօղլուին. Երկուսի միջև լարվածությունը աճել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կհանդիպի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ` Էրդողանի որոշումը` մեկ օր շուտ կազմակերպել վարչապետի հետ ամենշաբաթյա հանդիպումը պայմանավորված է երկուսի միջև լարվածության կտրուկ աճով:
Բացի այդ, երեքշաբթի օրը տեղի ունեցավ թուրքական բաժնետոմսերի ամենամեծ գնանկումը վերջին հինգ ամիսների ընթացքում:
Բանն այն է, որ Էրդողանի վերջին որոշումը` Դավութօղլուին զրկել մարզային կուսակցական պաշտոնյաների նշանակման լիազորությունից մտահոգություններ է առաջացրել ներդրողների շրջանում:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը իր վրա է վերցրել մարզային կուսակցական պաշտոնյաների նշանակման լիազորությունը: Այս քայլով Էրդողանը փորձում է նվազեցնել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ազդեցությունը երկրում: