04/05/2016 11:05
ԱՄՆ նախագահի մրցապայքարից հանրապետական Քրուզի դուրս գալը Թրամփն անվանել է խիզախ քայլ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մեկնաբանել է նախագահական մրցապայքարից իր մրցակից Թեդ Քրուզի դուրս գալը: Այդ մասին հայտնում է ИнтерФакс-ը:
«Մենք այսօր ունենք ապշեցուցիչ հաղթանակ: Չեմ կարող ասել Քրուզն ինձ հավանում է թե ոչ, բայց նա շատ լավ մրցակից էր: Նա կանգուն և խելացի տղա է»,- հայտարարել է Թրամփն իր կողմնակիցներին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հանրապետական Թեդ Քրուզը հայտարարել է նախագահի մրցապայքարից հրաժարվելու ցանկության մասին այն բանից հետո, երբ Ինդիանա նահանգում պրայմերիզին անհաջողություն է ունեցել: