04/05/2016 09:54
Սիրիահայ գործարարներին Վերնիսաժում կտրամադրվի 20-25 մշտական տեղ
Վերնիսաժի շուկայում սիրիահայ գործարարներին կտրամադրվի 20-25 մշտական տեղ, և Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները կարող են իրենց ձեռագործ արտադրանքը վաճառել այդտեղ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել է «ՓՄՁ աջակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը:
Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հենց երեկ: Ու չնայած ասոցիացիայի ու քաղաքապետարանի միջև բանակցությունները տևել են շուրջ մեկ տարի, այդուհանդերձ Ավագյանը գոհունակություն հայտնեց, որ իրենց առաջարկը վերջապես ընդունվեց: Նա հույս հայտնեց, որ այսուհետ էլ համագործակցությունդ կշարունակի: