04/05/2016 10:42
Հայաստանի ու Տաջիկստանի կրթության և գիտության նախարարությունները առաջիկայում նոր համաձայնագիր կկնքեն
Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու Տաջիկստանի նորանշանակ դեսպան Իմոմուդդին Սատտորովն այսօր հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հարցեր:
Ինչպես հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել է բարձրագույն կրթության համակարգում ինչպես երկկողմ միջպետական, այնպես էլ միջբուհական հարաբերությունները զարգացնելու ներուժին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Լևոն Մկրտչյանն ու Իմոմուդդին Սատտորովը կրթության ոլորտի համագործակցության ամրապնդման գործում ընդգծել են առաջիկայում երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների միջև կնքվելիք համաձայնագրի կարևորությունը:
Տաջիկստանի դեսպանը պատրաստակամություն է արտահայտել ձեռնարկել համապատասխան քայլեր` միտված կրթության և գիտության ոլորտում հայ-տաջիկական կապերի ամրապնդմանն ու խորացմանը: