04/05/2016 15:23
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնում է ծանր զինտեխնիկա
Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնում է ծանր զինտեխնիկա և զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում», - ասել է Է.Նալբանդյանը ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը փորձում է հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար: