04/05/2016 15:28
Նալբանդյան. Բաքվի փորձերը կասկածի տակ դնելու միջազգային համաձայնագրերը ձախողվել են
Բաքուն փորձեր է կատարում կասկածի տակ դնելու միջազգային համաձայնագրերի վավերականությունը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Չնայած Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից կնքված զինադադարի հաստատման վերաբերյալ 1994 թ. և հրադադարի ամրապնդման 1995 թ. եռակողմ համաձայնագրերն անվերապահ կատարելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների պարբերական կոչերին՝ Բաքուն փորձեր է կատարում կասկածի տակ դնելու այդ համաձայնագրերի վավերականությունը` ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում համապատասխան նամակներ տարածելու ճանապարհով», - ասել է Է.Նալբանդյանը ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Նրա խոսքով, այդ փորձերը ձախողվեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների արագ արձագանքի շնորհիվ, որոնք կոչ արեցին ամբողջովին հարգել 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերը: