04/05/2016 20:00
Ռոնալդո. Նեյմարը չի հեռանա «Բարսելոնայից»
Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնլադոն հավատում է, որ հարձակվող Նեյմարը չի հեռանա կատալոնական ակումբից։ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ շշուկները մատնանշում են «ՊՍԺ»-ն, ակումբի՝ Նեյմարին համապատասխան լինելու մասին խոսել է նաև նրա գործակալ Վագներ Ռիբեյրոն։
«Չեմ կարծում, թե Նեյմարը կհեռանա «Բարսելոնայից։ Նա շատ է հարմարվել քաղաքին ու թիմին, և ես չեմ հավատում, որ այդ տրանսֆերը կհաջողվի։ Նա կմնա «Բարսելոնայում» »,- ասել է աշխարհի կրկնակի չեմպիոնը «Canal+»-ին տված հարցազրույցում։