04/05/2016 13:21
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր ժամանակավոր պետ ունի, հաղորդում է Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:
«Նուբարաշենի» պետի պարտականությունները ժամանակավոր ստանձնել է ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արդարադատության նախարարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Նման որոշման պատճառ են դարձել նախօրեին քրեակատարողական հիմնարկում անցկացված ստուգումները: