04/05/2016 14:29
Շարմազանով. Ալիևը կրկնօրինակում է Հիտլերին և Գեբելսին, միջազգային հանրությունը պետք է խոսի
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատած ստահակի պարգևատրմանն Ադրբեջանում, Aysor.am-ի թղթակցին ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ինքն ու գործընկերները պատրաստ են տեղի ունեցածը ներկայացնել նաև միջազգային ատյաններում.
«Ինձ համար զարմանալի չէ, որ Ալիևը կարող է պարգևատրել այս կարգի մարդկանց, որովհետև նա արդեն մեկ անգամ բարձր պարգևներով դիմավորել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Սա է Ադրբեջան պետության էությունն»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա ընգծեց, որ միջազգային հանրությունը պետք է հասկանա՝ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունության ու անվտանգության համար:
«Ալիևը վերածվել է փորքրիկ Գեբելսիկի կամ փոքրիկ Հիտլերիկի: Այդ իմաստով միջազգային հանրությունը պետք է գնահատական տա ու չլռի, ինչպես որ լռում էր 1930-ականներին՝ տեսնելով Հիտլերի քայլերը», - հայտարարեց Է.Շարմազանովը: