04/05/2016 13:38
ՊԵԿ-ը 2016 թ-ի 4 ամիսներին 5 մլրդ դրամի աճ է ապահովել 2015-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ
Հարկային և մաքսային մարմինները 2016 թ-ի հունվար-փետրվարին ապահովվել են 148,4 մլրդ դրամ եկամուտ, որը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3,6 մլրդ դրամով:
Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, 2016 թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 178,3 մլրդ դրամ եկամուտ նախորդ տարվա մարտ-ապրիլին գրանցված 170,5 մլրդ դրամի դիմաց:
Նշված աճը թույլ է տվել ոչ միայն չեզոքացնել 2015 և 2016 թվականների հունվար-փետրվար ամիսների բացասական տարբերությունը, այլև հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ապահովել 5 մլրդ դրամի աճ:
Մասնավորապես՝ 2016 թ-ի առաջին 4 ամիսներին հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 328 մլրդ դրամ, իսկ 2015 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 323 մլրդ դրամ եկամուտ: