04/05/2016 14:07
Ռուսաստանը և ԱՄՆ-ն միասին աշխատում են սիրիական հակամարտության կարգավորման շուրջ
Մինչ աշխարհի առաջնորդները քննադատում են Հալեպի մանկական հիվանդանոցի ռմբակոծությունը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անսովոր համագործակցություն է ծավալվում Ժնևում:
CNN հեռուստաընկերության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականները միասին կաշխատեն Ժնևում գտնվող մոնիտորինգի կենտրոնում:
«Նրանք միասին կուսումնասիրեն քարտեզները, կքննարկեն տարբեր առաջարկներ և կհետևեն, որպեսզի խախտումները կասեցվեն: Հավանաբար, այս որոշումը կհանգեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ավելի ինտենսիվ համագործակցությանը», - ասել է Լավրովը երեքշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: