04/05/2016 19:19
Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը
Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը: Նրան ուղեկցել են բարձրաստիճան զինվորականներ: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՕՊ ստորաբաժանման զինանձնակազմի հետ, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, դրանց կարողություններն ու չափորոշիչները:
Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման ներգրավմամբ անցկացված ուսումնական պարապմունքի ընթացքին, որի ավարտին զորամասի հրամկազմին տրվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։