04/05/2016 19:39
Օհանյան. Պաշտոնանակ զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի
Բանակն այսօր գտնվում է և՛ քաղաքացիական, և՛ հասարակական վերահսկողության ներքո, հետևաբար պարբերաբար քննարկումներ ենք կազմակերպում տարբեր հարցրի շուրջ և սա ևս բացառություն չէր: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում փակ քննարկման ավարատից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք լսեցիքն տարբեր առաջարկներ, որոնց ուղղությամբ կիրականացվեն համապատասխան միջոցառումներ»,- ասաց նա՝ նշելով, որ պաշտպանության նախարարության համագործակցությունն ԱԺ-ի հետ շարունակվելու է:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին, ապա նախարարը նշեց, որ բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված:
«Պետք է ասեմ, այս պահին այդ որոշումն ուղղված է բանակի կառավարման բարելավմանն ու պատշաճ մակարդակի բարձրացմանը»,- ասաց նա:
Ս. Օհանյանն ընդգծեց, որ պաշտոնանակ եղած զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ նրանց գործողությունները քրեական պատասխանատվություն չեն ենթադրում:
«Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննությունից հետո: Այսինքն՝ այդ գործունեությունը կանոնակարգված է»,- վստահեցրեց նախարարը:
Նա չհերքեց նաև, որ այսօր էլ բանակում կան հարուցված քրեական գործեր և համապատասխան քննչական գործողություններից հետո դրանց կտրվի արժանի գնահատական, սակայն այսօր խոսել ինչ-որ պատասխանատվության ենթարկելու մասին, տեղին չէ:
«Ես ևս մեկ անգամ ասում եմ, որ ՀՀ ՈՒ և ԼՂՀ ՊԲ իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են և հասել հաջողության: Մեր բանակը կարողացել է հակառակորդին զրկել մարտավարական բազմաթիվ առավելություններից: Բանակն այսօր այն կառույցը չէ, որ կարելի է ասել, թե համապատասխան միջոցառումներ ինքնուրույն չի ձեռնարկում բացասական երևույթների դեմ պայքարի շրջանակներում»,- եզրափակեց խոսքը նախարարը: