04/05/2016 14:25
Լեռնային Ղարաբաղի ճանաչումը էլ ավելի կբարդացնի իրավիճակը. Մարկարով
ԼՂՀ հարցով հայկական կողմի դիրքորոշումը միջազգային հանրության նկատմամբ կոշտացել է, այսօր հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով, Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «կարող է այնքան զզվեցնել, որ նրանք հանդես գան ոչ կառուցողական հայտարարությամբ»:
«Նրանք կարող են հայտարարել, թե նման պայմաններում իրենք չեն կարող երաշխավորել հայակական կողմի հետագա քայլերը, որը չի բացառում նաև Ղարաբաղի ճանաչումը, ինչը, սակայն, միանշանակ դուր չի գա Ադրբեջանին», - ասաց նա:
Մարկարովն ընդգծեց նաև, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կդիտի հայկական կողմից ծայրահեղ միջոց, որը վիճակն էլ ավելի կբարդացնի:
«Ճանաչումը չի բերելու հակամարտության կարգավորմանը և այն արդեն կտեղափոխվի այլ հարթություն», - նշեց քաղաքագետը: