04/05/2016 17:22
Զորամասերից մեկում հայտնաբերվել է 2 ժամկետային զինծառայողի դի
Զորամասերից մեկում 2 ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին տեղկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:
Մայիսի 3-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Aysor.am-ի տեղեկություններով՝ տեղի ունեցածը դժբախտ պատահարի հետևանք է: