04/05/2016 20:36
Թմրանյութերի իրացման գործով Երևանում Իրանի քաղաքացի է կալանավորվել (Տեսանյութ)
Թմրամիջոցների իրացման կասկածաքով Երևանում Իրանի քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Երևանի Սոսեի փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1983 թ. ծնված Փեջման Աբասի Միրջաֆարին:
Նա ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության և առաձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի իրացնելու մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը: