04/05/2016 17:49
Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները վաղը կտեղափոխվեն հիվանդասենյակ
Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում բուժումը շարունակող 14 և 15 տարեկան պատանիները վաղը կտեղափոխվեն հիվանդասենյակ:
ՀՀ առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ պատանիներին այսօր կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ և հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: Կատարվել են նաև երկրորդային կորեկցիաներ՝ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյուսի՝ աջ սրունքի հետին մակերեսին:
Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ:
Նախարարությունից հայտնում են նաև, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի` 2-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, բուժումը շարունակվում է: