04/05/2016 14:14
Գործարկվել է հայատառ «.հայ» դոմենը. Առաջին կայքը կլինի «նախագահ.հայ»-ը
Գործարկվել է հայատառ «.հայ» դոմենային գոտին, որի առաջին կայքը կլինի «նախագահ.հայ»-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը:
«Հայատառ դոմենային գոտին հայերենի տարածման համար կարող է լուրջ նշանակություն ունենալ: Այն նաև լրջորեն կխթանի հայատառ ստեղնաշարի կիրառումն ու հայկական տառատեսակների ներդրումը ժամանակակից բջջային սարքավորումներում»,- ասաց Գագիկ Թադևոսյանը:
«Ամենադժվար հարցը դոմանեյին անվան ընտրությունն էր»,- նշեց ասուլիս մյուս բանախոս «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:
Նրա խոսքով՝ հայատառ դոմենի գործարկման աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականից:
«Կարող էինք ընտրել այլ անուններ, օրինակ, «.ամ», բայց կես տարվա քննարկումների արդյունքում որոշվեց, որ ամենագեղեցիկ վերջնատիրույթի անունը «.հայ»-ն է»,- ասաց Գրիգորի Սաղյանը:
Մանասգետի խոսքով՝ այս դոմենի դեպքում հայատառ գրելը պարտադիր է, քանի որ հակառակ դեպքում կայքի չի ճանաչի տեքստը:
Նշենք, որ հայատառ դոմենում անվանում ստանալու համար արդեն 150 հայտ է ստացվել, որոնցից 70-ը՝ կառավարական գերատեսչություններ են:
Գնային քաղաքականությունը նույնն է, ինչ «.am»-ի դեպքում է`9-10 հազար դրամ: «.am» դոմենային անունը ՀՀ-ին տրամադրվել է 1994 թվականին: