04/05/2016 13:46
Հայկ Խանումյանը ստորագրել է Ռուբեն Մելիքյանի թեկնածության փաստաթուղթը
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր թեկնածու է առաջադրվել ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: Այս տեղեկությունն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը՝ տեղեկացնելով, որ արդեն համապաստախան փաստաթղթի տակ ինքը ստորագրել է:
«Այո, ինքս նրա թեկնածության փաստաթղթի տակ ստորագրել եմ, առայժմ այսքանը կարող եմ ասել»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ խորհրդարանական խմբակցությունները Ռ. Մելիքյանի հետ հանդիպումներ են ունենում:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակումներ կային, որ այդ պաշտոնին հավակնում է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: