04/05/2016 10:08
Հայկական հաքերային խումբը՝ Cybersecurity-ի ներկայացրած լավագույն 10 տեղեկատվության արտահոսք իրականացնող խմբերի եռյակում է
«Մոնթե Մելքոնյան» հայկական հաքերային խումբը հայտնվել է Cybersecurity-help պարբերականի կողմից ներկայացված ապրիլ ամսվա 10 լավագույն տեղեկատվության արտահոսք իրականցնող խմբերի եռյակում:
Հայկական հաքերային խումբը ապրիլի սկզբին հրապարակել է 25 հազար ադրբեջանական զինվորների տվյալներ եւ կոտրել է Ադրբեջանի կառավարության կայքը:
«2016 թվականի ապրիլ ամիսը ամեն ինչ փոխեց՝ դառնալով տարվա ամենահայտնի ամիսը պատահարների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի եւ անվտանգության առումով», - գրում է պարբերականը:
Cybersecurity-help կայքի համաձայն, առաջին տեղում է «Պանամայի փաստաթղթերը» («Panama Papers»), ըստ որոնց մեծաքանակ արխիվային փաստաթղթեր են գողացվել Պանամայում տեղակայված Մոսսակ Ֆոնսեկա իրավաբանական գործակալությունից: Այս դեպքը համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ տեղեկատվական արտահոսքը: Բացահայտված փաստաթղթերը պարունակում են օֆշորային գործարքների եւ մի շարք քաղաքական գործիչների բանկային հաշիվների մասին տեղեկություններ:
Երկրորդ տեղում են Թուրքիայի ավելի քան 50 միլիոն քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքը: Հրապարակված փաստաթղթերում կան տեղեկություններ նրանց ինքնության, անվան եւ ազգանվան, ծնողների մասին: Դրանք քաղաքացիներ են, որոնք ծնվել են մինչեւ 1991թվականի ապրիլը: