04/05/2016 14:55
Արցախում հակառակորդի կրակից վիրավորված 12-ամյա Վարդանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ադրբեջանական կողմից ապրիլի 2-ին հրթիռակոծության հետևանքով Մարտունիում վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Aysor.am-ի թղթակցին ասացին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնից:
Ըստ բժիշկների՝ երեխան լիովին ապաքինվել է, կարողանամ է քայլել առանց խնդիրների:
Նշենք, որ ավելի վաղ հիվանդանոցից դուրս էր գրվել 11-ամյա Գևորգ Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ 12-ամյա Վարդանն ու 11-ամյա Գևորգը վիրավորվել էին դպրոց գնալու ճանապարհին: Նույն հրթիռակոծության հետևանքով զոհվել էր Գևորգի եղբայրը՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը: