04/05/2016 09:40
Այսօր վերջին հրաժեշտը կտան նկարիչ Հենրի Գարուկյանին
Հայաստանի նկարիչների միության շենքում այսօր 13:00-ին տեղի կունենա ՀՀ նկարիչների միության անդամ Հենրի Գարուկյանի վերջին հրաժեշտը:
Հենրի Գարուկյանը մահացել է մայիսի 1-ին 65 տարեկանում:
Նա ծնվել է 1950 թ. սեպտեմբերի 27-ին, Վանաձորում:
Հենրի Գարուկյանը ստեղծագործել է հիմնականում ֆիգուրատիվ, էքսպրեսիվ գեղանկարչության ժանրում: Կտավների հիմքում ընկած են Աստծո և մարդու փիլիսոփայական կապը:
Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Երևանում, Լոս Անջելեսում:
Աշխատանքներից մի քանիսը գտնվում են մի շարք համաշխարհային և հայաստանյան պատկերասրահներում, ինչպես նաև հարյուրավոր անհատական հավաքածուներում: