04/05/2016 15:35
ԱԺ-ում մեկնարկել է Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ
Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների հետ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատգամավորներին կներկայացնի ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ այդ առաջարկը եղել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից:
Տեղեկացնենք, որ հանդիպմանը մասնակցում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը և այլ պատգամավորներ:
ՀՀ պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ԱԺ ղեկավարությանը դիմում էր ներկայացվել: