04/05/2016 16:56
Սեյրան Օհանյան. Իրանի պաշտպանության նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կյանքի կկոչվեն
Իրանի պաշտպանության նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կյանքի կկոչվեն, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Դեսպանի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև վերջին օրերի ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվող ագրեսիվ և նոր ռազմական գործողություններ հրահրող քայլերին:
Սեյեդ Քազեմ Սաջադին իր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Իրանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել խաղաղություն ու կայունություն պահպանելու ուղղությամբ»,- ընդգծել է նա:
Ի թիվս այլ ոլորտների ԻԻՀ դեսպանը կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը: