05/05/2016 18:24
YouTube-ը 2017-ին կառաջարկի վճարովի օնլայն-հեռուստատեսություն
Հանրահայտ վիդեհոսթինգ YouTube-ը 2017 թվականին հանդես կգա նոր ծառայությունով՝ վճարովի օնլայն-հեռուստատեսությամբ: Ինչպես հայտնում է informvest.net-ն, այս մասին օգտատերերին տեղեկացրել է Bloomberg-ը:
Խոսքը Unplugged ծառայության մասին է, որն ընկերությունը սկսել է մշակել դեռ 2012 թվականից: Դրա օգնությամբ որոշակի գումար մուծելու դեպքում հնարավոր է դիտել մալուխային հեռուստաալիքներ: Շրջանառվում է տեղեկություն, որ ծառայության ներդրման համաձայնություն են տվել Comcast-ը, Viacom-ը, 21st-ը Century Fox-ը և CBS-ը:
Այժմ բանակցություններ են ընթանում այլ հեռուստաօպերատորների հետ: