05/05/2016 13:47
Երիտասարդները ամերիկյան դրամաշնորհի միջոցով կաջակցեն ներառական հասարակության ձևավորմանը
Մի խումբ հայ երիտասարդներ շահել են դրամաշնորհ, որը կօգնի Հայաստանում ներառական հասարկության ստեղծմանը: Այդ մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից:
Երիտասարդները ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորված փոխանակման ծրագրերի շրջանավարտներն են: Նրանք նախատեսում են կազմակերպել թատերական ներկայացումներ, որտեղ ի ցույց կդրվեն հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները: Նրանք նաև վավերագրական ֆիլմ կպատրաստեն, որում անդրադարձ կլինի հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ու անհատական զարգացման նպատակով կենդանական թերապիայի, մասնավորապես՝ հիպոթերապիայի օգտին:
Շրջանավարտների հայկական թիմի շահող ծրագիրը կոչվում է «Անսահմանափակ տեղաշարժ»:
Նշենք, որ հիմնադրամը մրցութային հիմունքներով շուրջ 1.25 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ դրամաշնորհներ է հատկացրել տարբեր երկրների շրջանավարտներին:
Ներկայացված էին 829 ծրագրային առաջարկներ 137 երկրից: Դրանցից ֆինանսավորում է տրամադրվել 61 ծրագրի: