05/05/2016 12:58
Ադրբեջանի արձագանքը Արցախի անկախության ճանաչման օրինագծին. «Սա շոու է»
Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը հավանության արժանացնելն «ուղղակի շոու է»: ՀՀ կառավարության որոշմանը նման արձագանք է տվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն՝ «Ինտերֆաքս-Ադրբեջանի» հետ զրույցում:
«Կարծում եմ՝ սա ուղղակի ներկայացում է: Մենք սպասում ենք այս գործընթացների վերաբերյալ միջազգային կառույցների ու հանրության համապատասխան արձագանքին», - ասել է ադրբեջանցի պատգամավորը:
ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագիծը: Այն ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:
Կառավարությունից նախագիծն ուղարկվեց Ազգային ժողով: