05/05/2016 15:55
Աշխարհի ամենամեծ ադամանդը աճուրդի կհանվի Լոնդոնում
«Lesedi la Rona»-ն` վերջին 100 տարվա ընթացքում հայտնաբերված ամենամեծ ադամանդը, մյուս ամիս աճուրդի կհանվի Լոնդոնում:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ակնկալվում է, որ ադամանդի նախնական գինը կկազմի 70 միլիոն դոլար:
Մինչ աճուրդի հանելը 1,190-կարատանոց ադամանդը, ցուցադրված է եղել միջազգային աճուրդային ընկերություն Sotheby-ի նյույորքյան մասնաճյուղում:
Ադամանդը հայտնաբերվել էր Բոտսվանայում 2015-ի նոյեմբերին կանադական հանքարդյունաբերական Lucara Diamond ընկերության կողմից:
Իր չափերով ադամանդը նման է թենիսի գնդակի: Ենթադրվում է, որ այն ավելի քան երեք միլիարդ տարեկան է: