05/05/2016 14:05
Աշոտ Ղուլյան. ԼՂՀ ճանաչումը համահայկական կոնսենսուսի հարց է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը համահայկական կոնսենսուսի հարց է, այսօր «Ա1+»-ին ասել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Ղարաբաղում չի գտվի մեկը, ով դեմ կլինի ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչմանը, պահը վաղուց է հասունացել: Բայց մեր խորին համոզմամբ՝ դա պետք է լինի ՀՀ խորհրդարանական բոլոր ուժերի, բոլոր պատգամավորների միահամուռ համաձայնությամբ՝ միաձայն ընդունված որոշման տեսքով», - ասել է Աշոտ Ղուլյանը:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագիծը: Այն ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:
Կառավարությունից նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով: