05/05/2016 12:57
Գարո Փայլանը չպետք է արժանանա Հրանտ Դինքի ճակատագրին. Հայ դատի ԱՄՆ հանձնախումբ
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին՝ կոչ անելով հրապարակայնորեն հայտնել ԱՄՆ մտահոգությունը Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության համար:
«Փայլանը սպառնալիքների եւ հետապնդուիմների է ենթարկվել՝ Թուրքիայում մարդու իրավունքների եւ ցեղասանության վերաբերյալ իր արտահայտած քաղաքականության համար»,- մասնավորապես գրված է հանձնախմբի հայտարարության մեջ:
Հիշեցնելով տարիներ առաջ Հրանդ Դինքի անվտանդգության վերաբերյալ ԱՄՆ լռությունը, Հայ դատի հանձնախումբը կոչ է արել չկրկնել նույնը Գարո Փայլանի դեպքում:
Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանում Փայլանի մասնակցությամբ երկու անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նիստերի ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության միջեւ: Վերջին՝ մայիսի 2-ի նիստը, ապրիլի 28-ին ընդհատված նիստի շարունակությունն էր: Սահմանադրական հանձնաժողովը քննարկում էր պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու նախաձեռնությունը: Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում Փայլանը մտավախություն ունեն, որ նախաձեռնությունն իրենց դեմ է ուղղված:
Երեկ Պայլանը իր ֆեսբուքյան էջում հրապարակել է ծեծկռտուքի տեսանյութը եւ հայտարարել, որ Թուրքիայի խորհրդարանում իր վրա հարձակումը պայմանավորված է իր հայ լինելով: Նրա խոսքով՝ ԱԶԿ-ական պատգամավորների կողմից իրեն ծեծի ենթարկելը պլանավորված է եղել: «Թիրախում հենց իմ անձն է եղել: Ինձ ուղղված հարվածները պայմանավորված են նաև հայ լինելուս հանգամանքով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը ապրլի 21-ին թուրքական խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը։