05/05/2016 09:44
Դատապարտյալների բարձրացրած աղմուկի պատճառով ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները հետացել են ՔԿՀ տարածքից. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ կեսօրեին, ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, դատարանի որոշմամբ, անակնկալ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ խուզարկություն կատարելու: Ըստ որում ՝ ՔԿՀ աշխատակիցներին չեն թույլատրել մասնակցել խուզարկությանը:
«Արդյունքում կալանավորվածները սկսել են բունտ անել. խփել են դռներին, աղմկել, հագուստ հրկիզել՝ պահանջելով, որ ոչ մի դուռ չբացվի: Բարձրացված աղմուկի հետևանքով ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները շտապ հեռացել են ՔԿՀ տարածքից, և չեն կարողացել իրականացնել իրենց աշխատանքը՝ խուզարկությունը»,- գրել է թերթը: