05/05/2016 13:40
Պեսկով. Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագիծը չի քննարկվել Մոսկվայի հետ
Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը չի քննարկվել Մոսկվայի հետ, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ria.ru-ն:
«Մոսկվան հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը զերծ կմնան քայլերից, որոնք կարող են խախտել առանց այդ էլ փխրուն հրադադարը», - նշել է նա:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագիծը: Այն ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:
Կառավարությունից նախագիծն ուղարկվեց Ազգային ժողով: