05/05/2016 10:50
Դավութօղլուն հնարավոր է լքի վարչապետի պաշտոնը
Թուրքիայի իշխող Արդարադատություն եւ զարգացում կուսակցությունը մայիսին անցկացնելու է հերթական համագումարը, որի ընթացքում հնարավոր է նախանշվի երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետագա քաղաքական ապագան: Այս մասին հաղորդել է թուրքական հեռուսատաընկերություններից մեկը:
Ենթադրվում է, որ համագումարի ընթացքում Դավութօղլուն չի մասնակցի կուսակցության ղեկավարի համար տարվող պայքարին: Այդ դեպքում, հնարավոր է, նա հեռանա Թուրքիայի կառավարության ղեկավարի պաշտոնից:
Ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Դավութօղլուի եւ երկրի ղեկավար Ռեջեփ Թաիփ Էրդողանի միջեւ լուրջ տարաձայնություններ կան:
Նշվում է, որ Դավութօղլուի հրաժարականից հետո ժամանակավորապես կառավարության ղեկավարի պաշտոնին կնշանակվի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: