05/05/2016 16:35
Էդմոն Մարուքյան. Եթե ճանաչենք ԼՂՀ-ն՝ պատերազմ չի՞ լինի
Կարծում եմ՝ դեռ Արցախի անկախության ճանաչման ժամանակը չէ, բայց չեմ բացառում, որ խորհրդարանում քննարկումներից հետո գանք ընդհանուր հայտարարի, Aysor.am-ի թղթակցին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման օրինագծին:
«Անձամբ ես հարցեր ունեմ նախագծի հեղինակներին: Ուզում եմ հասկանալ՝ եթե հիմա ճանաչենք անկախությունը, պատերազմ չի՞ լինի, եթե հիմա ճանաչենք, ԼՂՀ-ն ավելի պաշտպանած կլինի՞»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Անկախ պատգամավորն ընդգծեց՝ այս դեպքում հարցը ռազմավարական է:
«Ինձ համար Լեռնային Ղարաբաղը ճանաչելու խնդիր չկա, ես իմ հայրենիքը ճանաչելու խնդիր չունեմ: Պարզապես պետք է ընտրել ստրատեգիապես ճիշտ ժամանակն ու հասկանալ՝ ճանաչումով ի՞նչ խնդիր ենք լուծելու»,- ամփոփեց պատգամավորը: