05/05/2016 16:50
Թուրքիայի պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելուց հետո Գարո Փայլանին կձերբակալեն. Թուրքագետ
Թուրքիայի պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու վերաբերյալ օրինագծի ընդունման դեպքում մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը և նրա համախոհները, հնարավոր է, բանտարկվեն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Եթե կուսակցության պատգամավորներին զրկեն անձեռնմխելիությունից, ապա հաջորդ իսկ վայրկյանին մեղադրանք կներկայացվի, օրինակ, ահաբեկչական գործություն կամ պառակտման քարոզչություն ծավալելու մասով, որից հետո կլինեն մի շարք ձեռբակալությունններ: Կարող է նաև նման մի հիմքով էլ քրդամետ այդ կուսակցությանը ձայնից զրկեն կամ ընդհանարպես փակեն»,- ասաց թուրքագետը:
Նրա խոսքով՝ մայիսի 2-ին սահմանադրական հանձնաժողովը հաստատել է վերը նշված նախագիծը և այն շատ շուտով կմտնի լիագումար նիստ:
«Հավանականությունը, որ այս օրինագիծը թեկուզ ժամանակավորապես կընդունվի, մեծ է, քանի որ բացի իշխող կուսակցությունից, մյուս՝ ժողովրդահանրապետական ու ազգայնական շարժում կուսակցությունները ևս կողմ են այդ նախաձեռնությանը»,- եզրափակեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
ՀԻշեցնենք, որ մայիսի 2-ին թուրքական մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում իշխող կուսակցության նախաձեռնությամբ քաննարկվել էր պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու նախաձեռնությունը:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում Փայլանը մտավախություն են հայտնել, որ նախաձեռնությունն իրենց դեմ է ուղղված: