05/05/2016 13:57
Թուրքիայի վարչապետը հրաժարական կտա. թուրքագետ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր, մայիսի 5-ին, «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստ կհրավիրի եւ կհայտարարի, որ մայիսի 28-ին նախատեսվում է կուսակցության արտակարգ համագումար, իսկ ինքը՝ որպես կուսակցության նախագահ չի առաջադրվելու: Այս մասին լրագրողներին ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Սրա հիմքում, անշուշտ, ընկած է Էրդողանի հետ Դուվութօղլուի երեկվա անակնկալ հանդիպումը: Այդ հանդիպումը այսօր էր նախատեսված, սակայն անակնկալ կերպով մեկ օր շուտ է եղել», - հայտնեց թուրքագետը:
Չաքրյանը տեղեկացրեց, որ չնայած Դավութօղլուն զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, սակայն կառավարություն չունի եւ իր կողմից ղեկավարվող կուսակցությունը իրեն ենթակա չէ:
«Տրամաբանական է, որ այսպիսի իրավիճակում տարաձայնություններ պետք է առաջանային: Դավութօղլուի ղեկավարած կուսակցության անդամները ամեն ինչ անում են, որ նա դուրս գա: էրդողանն էլ երեկ հանդիպել է նրան եւ պարտադրել, որ հրաժարական տա: Սակայն Դավութօղլուն այնքան կամազուրկ է եւ անճարակ, որ չի կարողացել անել այդ քայլը», - ասաց թուրքագետը: