05/05/2016 15:35
Դոնալդ Թրամփ. Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները լավ են սկսվում
ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ են սկսվել: Այս մասին հայտնել է RussiaToday-ը:
«Կարծում եմ, որ մենք կունենանք լավ հարաբերություններ: Դրանք դեռ լավ են սկսվել»,- նշել է Թրամփը:
Դրա հետ մեկտեղ, նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե երբևէ նա խոսացել է Ռուսաստանի առաջնորդի հետ, սակայն հիշել է որ Պուտինն իր ելույթում իրեն «հանճար» է անվանել: