05/05/2016 12:07
«Իսլամական պետությունը» հրթիռակոծել է թուրքական քաղաքը
Այսօր «Իսլամական պետություն» կազմակերպության հսկողության տակ գտնվող Սիրիայի տարածքից դեպի թուրքական քաղաք երկու հրթիռներ են արձակվել: Հռթիռակոծման հետևանքով վիրավորվել է մեկ մարդ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի հարավում գտնվող Քիլիս քաղաքը պարբերաբար հրթիռակոծության է ենթարկվում «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից, որոնք այս տարվա ընթացքում այստեղ արդեն 19 մարդու են սպանել: