05/05/2016 13:29
Քոչարյան. Միանշանակ համաձայն ենք Լավրովի հետ՝ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հստակ ձևակերպել է՝ բանակցային խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ինչի հետ Հայաստանը միանշանակ համաձայն է, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Հայաստանը միանշանակ կողմ է դրան: Սերգեյ Լավրովը հայտարարել է նաև, որ պետք է կարգավովի կրակի դադրեցման ռեժիմը, ինչի մասին մենք ևս բազմիցս խոսել ենք», - նշեց Շավարշ Քոչարյանը: