05/05/2016 11:00
Լոռու մարզում 56-ամյա քաղաքացի է կորել
Անհայտ կորել է Լոռու մարզի Շնող համայնքի 56-ամյա քաղաքացին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվակյան ծառայությունից:
Մայիսի 4-ին, ժամը 12.18-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվե, որ Շնող գյուղի բնակիչը մայիսի 2-ին ժամը 19.00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Վերջին անգամ քաղաքացուն տեսել են մայիսի 3-ին ժամը 20.00-ի սահմաններում՝ Շնող գյուղի մոտակայքում:
Նրան փնտրելու համար դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածում սկսել են որոնողափրկարարական աշխատանքները:
Ժամը 18.30-ին դրանք դադարեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով ու կշարունակվեն այսօր: