05/05/2016 11:49
Կառավարությունը հավանության արժանացրեց Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը
Քիչ առաջ ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը պայմանավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները», - նման եզրակացություն է տվել ՀՀ արտգործնախարարությունը «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագծին:
Նշենք, որ այն ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
Օրինագիծն ուղարկվելու է Ազգային Ժողով: